ՀԱՅՈՒՀԻ գրականագետ և թարգմանիչ, ով եղել է նշանավոր ՀԱՅ բանասերի դուստրը. գիտե՞ք, թե որ ընտանիքի մասին է խոսքը

Գրականագետ, թարգմանիչ Լիլիա Տեր-Մինասյանը ծնվել է 1921 թվականին Վաղարշապատ (այժմ՝ Էջմիածին) քաղաքում: Եղել է բանասեր, պատմաբան Երվանդ Տեր-Մինասյանի դուստրը:

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ապա՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտի ռոմանագերմանական ֆակուլտետը:

Նրա ռուսերեն թարգմանությամբ լույս են տեսել Անահիտ Սահինյանի «Ծարավ» վեպը, «Տատը», «Չար ու բարի օրեր», «Հեքիաթ խռովկանների համար» գործերը, Ժիրայր Անանյանի «Ծովինարի հեքիաթները», Վալտեր Արամյանի «Հետաքրքրասիրություն» և «Արահետներ» պատմվածքները և այլն: 1968թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 

Ռուսերենից թարգմանել է նաև Կ.Պաուստովսկու «Պատմվածքներ» (1958թ.), Ֆ.Դոստոևսկու «Դեռահասը» (2003թ.) և այլ երկեր:

1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ուսուցչի կոչման:
Մահացել է Երևանում 1998 թվականին: