ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾ, ով պատերազմի տարիներին ենթարկվեց բանտի և աքսորի, սակայն զինադադարից հետո տարբեր երկրներում նպաստեց ՀԱՅԿԱԿԱՆԻ զարգացմանը

Բանաստեղծ Գևորգ Կառվարենցը (Արաբաջյան) ծնվել է 1892 թվականին Կոստանդնուպոլսում:

Նախնական կրթությունն ստացել է Զմյուռնիայի Մխիթարյան վարժարանում: 1908թ. ավարտել է Պարտիզակի ամերիկյան բարձրագույն վարժարանը: Մինչև Առաջին աշխարհամարտը ուսուցչություն է արել Էնկյուրիի հայկական վարժարաններում, ապա Սկյուտարի Սեմերճյան նախակրթարանում:

Պատերազմի տարիներին ենթարկվել է բանտի և աքսորի: Զինադադարից հետո աշխատել է Կ.Պոլսում լույս տեսնող «Ճակատամարտ» օրաթերթի անգլերեն բաժնի խմբագրությունում, կարճ ժամանակ էլ խաղացել է Կ.Պոլսի Հայ դրամատիկ թատրոնում։

1922-43թթ Հունաստանի տարբեր քաղաքներում զբաղվել է մանկավարժական և խմբագրական աշխատանքներով: 1930-ականներին Անտոն Կազելի, Գաբրիել Լազյանի և Վազգեն Եսայանի հետ Աթենքում խմբագրել է «Արևագալ» գրական հանդեսը։

1943թ. մեկնել է Ավստրիա, այնտեղից` Իտալիա: Լույս են տեսել գրողի «Ծովեր» (1913թ.), «Գերեզմանի ծաղիկներ» (1921թ.), «Տաւիղ Եվոլեան» (1931թ.), «Բանաստեղծութիւն» (1977թ.) բանաստեղծությունների ժողովածուները:

Մահացել է Իտալիայի Միլան քաղաքում 1946 թվականին, թաղված է տեղի Սբ. Ղազար կղզու պանթեոնում: