ՀԱՅՖԻԼՄԻ տաղանդավոր դերասաններից ևս մեկը, ով նկարահանվել է «Խոշոր շահում», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» և այլ հայտնի ֆիլմերում. հիշեցի՞ք ՆՐԱՆ

Դերասան Արտյուշա (Արտաշես) Գյոդակյանը ծնվել է 1934 թվականին Լենինականում (այժմ` Գյումրի):

1956թ-ից եղել է Լենինականի դրամատիկական թատրոնի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) դերասան:

«Հեծյալը, որին սպասում են» ֆիլմից (1984թ.)

Խաղացել է մի շարք ներկայացումներում` Րաֆֆու «Սամվել» (Սամվել), Լ.Միքայելյանի «Վարազդատ» (Փառնավազ), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Քաղաքապետ), Ֆ.Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» (Մարմելադով), Եվրիպիդեսի «Մեդեա» (Յասոն) և այլն: 

Քաղաքագլուխի դերը (Գոգոլի «Ռևիզոր»), Խաչիկ Բադալյանի (Խլեստակով) հետ

1974թ-ից նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, որոնցից են` «Համագյուղացիներ», «Նահապետ», «Արևիկ», «Հույսի աստղ», «Խոշոր շահում», «Հին օրերի երգը», «Հրդեհ», «Երջանկության մեխանիկա», «Մեր մանկության տանգոն», «Ընկեր Փանջունի» և այլն:

Սերգեյ Մելիքյանի հետ

1989թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

Մահացել է Գյումրիում 1995 թվականին: