ՀԱՅ էստրադային երգչուհի, ում հայտնի երգիչ ամուսինը լքեց և տեղափոխվեց ԱՄՆ, իսկ ՆԱ կյանքի վերջին տարիները ապրեց միայնակ. ճանաչու՞մ եք տաղանդավոր ՀԱՅՈՒՀՈՒՆ

Երգչուհի Լոլա Խոմյանցը ծնվել է 1934 թվականին Թբիլիսիում:

Սովորել է տեղի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետում: Ուսանողական տարիներից սկսել է երգել: Մասնակցել է քաղաքային և հանրապետական մրցույթների և արժանացել առաջին մրցանակների:

1950-ականների վերջերից համերգներով հաճախ հանդես է եկել Մոսկվայում, որտեղ ելույթ է ունեցել Օ.Լունդստրեմի, Ա.Կրոլի նվագախմբերի հետ: Հիմնականում երգել է ջազային կատարումներ:

Ամուսնու` Արտաշես Ավետյանի հետ

1960-ականների սկզբերից աշխատել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում՝ որպես մեներգչուհի: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Խորհրդային Միությունում և արտերկրում:

1990թ. ամուսինը` երգիչ Արտաշես Ավետյանը լքել է նրան և տեղափոխվել ԱՄՆ, որից հետո ապրել է միայնակ մինչ կյանքի վերջ:

Մահացել է Երևանում 2004 թվականին: