Տաղանդավոր ՀԱՅ ԵՐԳԻՉ, ով 1990 թվականից տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ սկսել է նվագել ակումբներում և զուգահեռ զբաղվել ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՔԵՐԻ տպագրությամբ. հիշեցի՞ք ՆՐԱՆ

Երգիչ Արտաշես Ավետյանը ծնվել է 1942 թվականի օգոստոսի 14-ին Թեհրանում: Երգչուհի Լոլա Խոմյանցի ամուսինն է: 

Զբաղվել է ֆուտբոլով և խաղացել է Թեհրանի Թաջ թիմում: 14 տարեկան հասակից սովորել է կիթառ նվագել գերմանացի Էրվին Մորեի մոտ: Դպրոցում ուսման տարիներին ունեցել է երաժշտական խումբ, որի հետ համերգներով շրջագայել է Իրանի տարբեր քաղաքներում: 

Երգի ուսուցիչը եղել է դրամատիկ տենոր Արամ Սարգսյանը, ով երգել է Ֆեոդոր Շալյապինի հետ:

1963թ. տեղափոխվել է Հայաստան: 23 տարի աշխատել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբում` որպես մեներգիչ, իսկ 5 տարի` Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբի հետ:

Հեղինակել է 30-ից ավել և ձայնագրել է 250-ից ավել երգեր: Նրա երգացանկից հիմնականում առանձնացել են «Մանուշակ», «Կարուսել», «Սիրուն աղջիկ Հայաստանի», «Գիշերն եկավ, զով հովն ընկավ», «Պատահականություն» և այլն: 

Մասնակցել է քաղաքային և հանրապետական մրցույթների, արժանացել առաջին մրցանակի: Բազմաթիվ համերգներ է ունեցել Խորհրդային Միությունում: 1990թ. տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ սկսել է նվագել ակումբներում և զուգահեռ զբաղվել տպագրությամբ` հայկական դպրոցների համար գրքեր տպագրելով: