Այս տարի լրանում է Ամերիկյան Կարմիր խաչ կազմակերպության ՀԻՄՆԱԴԻՐ, հայ ժողովրդի բարեկամ ԿԼԱՐԱ ԲԱՐՏՈՆԻ մահվան 110-րդ տարելիցը․

Կլարա Բարտոնն Ամերիկյան Կարմիր խաչ կազմակերպության հիմնադիրը և նախագահն էր: 1896 թ. փետրվարին՝ 75 տարեկան հասակում, նա ժամանեց Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս` 1894-1896 թթ. կոտորածների զոհ դարձած հայ բնակչությանը օգնություն ցուցաբերելու նպատակով:

Կլարիսա Հարլոու Բարտոնը ծնվել է 1821 թ. դեկտեմբերի 25-ին Մասաչուսեթս նահանգի Նորդ Օքսֆորդ քաղաքում: Նա բազմազավակ ընտանիքի 5-րդ զավակն էր: Կլարան իր ավագ եղբայների ու քույրերի օգնությամբ ոչ միայն ինքնուրույն ուսում է ստացել, այլ նաև 17 տարեկան հասակում սկսել է դասավանդել դպրոցում:

1850 թ. Նա ընդունվում է Նյու Յորք նահանգի Քլինտոն քաղաքի Լիբերալ ինստիտուտը, իսկ երկու տարի անց հիմնում է Նյու Ջերսի նահանգի առաջին հանրային դպրոցը Բորդենթաուն քաղաքում: 1854 թ. Կլարա Բարտոնը մեկնում է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն և աշխատանքի անցնում ԱՄՆ Արտոնագրային գրասենյակում: Այդ ժամանակ սա բացառիկ դեպք էր, երբ կինը աշխատանքի էր նշանակվում դաշնային կառավարության գրասենյակներից մեկում:

Լուսինե Աբրահամյան
ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն