Ինչպե՞ս էին հայ փոքրիկները հասել Վանի նահանգապետի մոտ և խնդրում իրենց զենք տրամադրել

Ձեզ ենք ներկայացնում մի լուսանկարի պատմությունը, որը հրապարակվել է «National Geographic» ամսագրի 1919 թ-ի երկրորդ համարում զետեղված Մեյնարդ Ուիլյամսի հոդվածին կից: Լուսանկարի փոքրիկ հերոսները, որոնցից ամենամեծը տասներկու տարեկան էր։ Նրանց բոլորին էլ բախտ էր վիճակվել միևնույն ճակատագիրը։

Այդ փոքրիկները առանց պահակախմբի թույլտվության, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, հասել էին Վան: Այս լուսանկարը, վստահաբար արվել է 1915 թ. Վանի հերոսական ինքնապաշտպանությունից կարճ ժամանակ անց, սակայն ավելի ուշ տպագրվել է ամերիկյան թերթերում:

«Նրանք փայտե հրացաններով եկել էին Վանի նահանգապետ Համբարձումյանցի մոտ՝ իսկական զենքեր ստանալու, քանի որ պատրաստ էին կռվելու մինչև վերջ՝ պաշտպանելով իրենց հարազատներին, որոնց մի մասին արդեն կորցրել էին», — գրում է հոդվածագիրը:

Վանեցիները կռվում էին ողջ ուժով. կին ու աղջիկ, ծեր ու մանուկ մասնակից էին դարձել այդ արյունալի մարտերին՝ քաջ գիտակցելով սեփական օջախի և արժանապատվության պաշտպանության կարևորությունը: Աղբյուրը՝ http://www.genocide-museum.am/։