«Քրիստոնյա հայերը թողնված էին կիսավայրենի հասարակության քմահաճույքին» ԿԼԱՐԱ ԲԱՐՏՈՆ․

ԱՄՆ Քաղաքացիական պատերազմի ընթացքում (1861-1865 թթ.) Կլարա Բարտոնը մի խումբ ընկերների հետ ձեռնամուխ է լինում զինվորներին օգնություն կազմակերպելու և ցուցաբերելու գործին. մինչ այդ ԱՄՆ-ում կանանց արգելված էր այցելել դաշտային հոսպիալներ, զինվորական ճամբար կամ հայտնվել մարտադաշտում: Սակայն Կլարա Բարտոնն իր նվիրումով ու խիզախությամբ վստահություն է ձեռք բերում պետական պաշտոնյաների ու սպայական կազմի մոտ. իր աշխատանքի համար նա հայտնի է դառնում «Մարտադաշտի հրեշտակ» անվամբ:

1864 թ. Կլարա Բարտոնը պաշտոնապես ստանձնում է ԱՄՆ Միության բուժքույրեր կազմակերպության ղեկավարի պարտականությունները, սկսում միջոցներ հավաքել և կազմակերպել հոսպիտալների մատակարարման, ինչպես նաև բուժքույրերի պատրաստման աշխատանքները: Պատերազմի ավարտից հետո ԱՄՆ Նախագահ Աբրահամ Լինկոլնի հանձնարարությամբ նա ղեկավարում է մարտադաշտերում կորած զինվորների մասին տեղեկությունների հավաքագրման, ցուցակների տպագրության և մահացածների ինքնությունը հաստատելու աշխատանքը:

1869 թ. Կլարա Բարտոնը մեկնում է Եվրոպա: Ապա վերադառնում է ԱՄՆ 1873 թ. և մեծածավալ քարոզչական գործունեություն ծավալում Կարմիր խաչի գաղափարները տարածելու ուղղությամբ: 1881 թ. մայիսին Կլարա Բարտոնը հիմնում է Ամերիկյան ազգային կարմիր խաչ կազամակերպությունը, իսկ մեկ տարի անց ԱՄՆ-ը միանում է Ժնևի կոնվենցիային: Կլարա Բարտոնի գործուն աշխատանքի շնորհիվ Ժնևի կոնվենցիայում 1884 թ. կատարվում է լրացում, համաձայն որի Միջազգային կարմիր խաչը պետք է զբաղվեր մարդասիրական գործունեությամբ ոչ միայն պատերազմի այլև բնական աղետների դեպքում:

«Մարտադաշտի հրեշտակ» նույն ջանասիրությամբ էլ նետվում է օգնելու հայերին « Քրիստոնյա հայերը թողնված էին կիսավայրենի հասարակության քմահաճույքին… »

Լուսինե Աբրահամյան
ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն