Կլարա Բարտոնի ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ շատ ԹԱՆԿ նստեց հայերի վրա․ Դրանից հետո ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ավելի ուժեղացան․ Տեսե՛ք, թե ինչ եղավ․

Թուրքիայի կառավարությունը Կլարա Բարտոնի Կարմիր խաչի համար խոչընդոտներ էր ստեղծում, և բազմաթիվ հոռետեսական հեռագրեր ու նամակներ էին գալիս Միացյալ Նահանգներից, որոնք զգուշացնում էին նրան դադարեցնել օգնության առաքելությունը: Սեպտեմբերի 2-ին Կ. Բարտոնը հեռանում է Լոնդոն, որտեղ տեղեկանում է օսմանյան բանկում տեղի ունեցած միջադեպի և դրան հաջորդած Կոստանդնուպոլսի հայ բնակչության նոր կոտորածների մասին: Այս անգամ նրան խորհուրդ են տալիս չվերադառնալ Կոստանդնուպոլիս:

1897 թ. վերջին Վաշինգտոնում Կ. Բարտոնի և իր գործընկերների զեկույցները` Օսմանյան կայսրությունում իրենց իրականացրած մարդասիրական առաքելության վերաբերյալ, հրատարակվեցին մեկ հատորում: Այդ զեկույցները ներկայացնում են մանրամասն նկարագրություններ կոտորածներից տուժած հայ բնակչության դրության և ամերիկացի արշավախմբերի կողմից նրանց ցուցաբերած օգնության մասին: Կլարա Բարտոնը ղեկավարում է Ամերիկյան կարմիր խաչը մինչև 1904 թ.:

Կլարա Բարտոնը մահացել է 1912 թ. ապրիլի 12-ին Մերիլենդ նահանգի Գլեն Էքո գյուղաքաղաքում, 91 տարեկան հասակում: 2012 թ. Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Կլարա Բարտոնի գերեզմանից բերված հողով լի սափորն ամփոփվեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր մաս կազմող հուշապատում և տեղադրվեց հուշատախտակ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նրա անունով թողարկել է ոսկե հուշամեդալ՝ «Երախտագիտություն» անվանակարգով և հիշատակի անվանական բացիկ:

Լուսինե Աբրահամյան
ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն