Ըստ Գոշի «սովորութային ուժով պետք է կարգավորվեն այն օրենքները, որոնք կարևոր են պետական համակարգի համար»․ Իսկ դուք hամաձա՞յն եք․

Անդրադառնալով երեխաների ժառանգման իրավունքին՝ Մխիթար Գոշը հատուկ ուշադրություն է դարձնում հաշմանդամ երեխաների վրա։ Նա առանձնացնում է հաշմանդամության երկու տեսակ՝ մտավոր և ֆիզիկական։ Առաջինները զրկված են բանականությունից և ի վիճակի չեն տնօրինել ժառանգությունը, հետևաբար չեն կարող լինել ժառանգորդներ։

Գոշը գտնում էր, որ տան հոր մահից հետո գլխավոր տիտղոսը սովորութային ուժով անցնում է ավագ որդուն, իսկ ահա նրա մահվան կամ այլ պատճառներով, որ նա անհնար է, որ կարողանար իրականացնել իր պարտականությունները պետք է այն ժառանգեր երկրորդ որդին կամ հետ եկող ժառանգը։ Մխիթարը գտնում էր, որ չի կարելի թափուր թողնել ժառանգական տիտղոսը, քանի որ այն կարող էր ողբաի հետևանքներ ունենալ պետության կամ իշխանության համար։

Գոշը կողմնակից էր շատ օրենքների սովորութային ուժով կարգավորմանը, եթե դրանք հնարավոր են իրականացնել, իսկ անհնարինության դեպքում նա առաջարկում էր օգտագործել, այլ երկրների փորձը։ Համաձայն Գոշի, սովորութային ուժով պետք է կարգավորվեն այն օրենքները, որոնք անմիջական առնչություն ունեն պետական համակարգի և պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ։