«2 մեծանուն ՀԱՅ՝ մեկ տեղում». Համո Սահյանի «Եթե ես մի օր աշխարհից գնամ»-ը ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանի կատարմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համո Սահյան՝ "Եթե ես մի օր աշխարհից գնամ" 
Կարդում է ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը
Եթե ես մի օր աշխարհից գնամ,
Ու՞մ հառաչից ես դու վեր թռնելու, 
Ու՞մ թևերով ես վեր-վեր թռնելու, 
Հոգին առնելու առանց պատճառի:

Եթե ես մի օր աշխարհից գնամ,
Ու՞մ աչքերով ես քեզ ճանաչելու,
Բռիդ մեջ առած ու՞մ ես տանջելու,
Ու՞մ ես խաչելու հիսուսավարի:

Եթե ես մի օր աշխարհից գնամ,
Էլ ու՞մ հովերն են քեզ օրորելու,
Ու՞մ խոսքի մեջ ես սուտ որոնելու,
Ճշտելով տեղն ու տարազը տառի:
Եթե ես մի օր աշխարհից գնամ,
Էլ ու՞մ գլխին ես կրակ թափելու,
Ո՞ր անտերին ես քեզ տեր կարգելու,
Եվ շնորհելու կոչումն անճարի:

Եթե ես մի օր աշխարհից գնամ,
Ու՞մ ես անդադար ահաբեկելու,
Ու՞մ սուտ մեղքով ես մեղքդ հերքելու,
Ու՞մ ես գցելու բերանն աշխարհի: