«2 մեծանուն ՀԱՅ՝ մեկ տեղում». Նիկողոս Սարաֆյանի «Անձկություն»-ը ՀՀ վաստակավոր արտիստ Սամսոն Ստեփանյանի չքնաղ կատարմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկողոս Սարաֆյան՝ "Անձկություն" 
Կարդում է ՀՀ վաստակավոր արտիստ Սամսոն Ստեփանյանը
Կարոտը չէր ետիս ձգած քաղաքիս 
Ու սերը չէր ծովին, հովին, վախը չէր
Անծանոթին, որ կճզմեր իմ հոգիս,
Ափի մը դեմ՝ երբ կանգ կառներ նավը մեր:

Այլ երթալու մեծ սարսուռին պակասն էր
Որ կներ զիս հանկարծ թշվառ, կը բանար
Մեջս պարապ մը, երբ նոր երկրին առջև 
Նավուն խարիսխը կը քակվեր համրաբար:
Արկածներու սպառնալիքն էր այդ պերճ
Որ կ պակսեր, հասնելու ցավն էր
նման Անոր, որ լեռն իր ոտքին ալևերջ
Տխուր՝ կառնե վերադարձի իր ճամփան: