Այսօր «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆԻ ծննդյան օրն է․ Գիտե՞ք, որ ՆԱ դասվել է ռուսական համր կինոյի ԱՍՏՂԵՐԻ շարքին

Համո Բեկնազարյան հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան,  «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935)։ 1914 թվականից նկարահանվել է կինոյում՝ հանդես գալով ավելի քան 70 ֆիլմերում։ Դասվել է ռուսական համր կինոյի աստղերի շարքը։

Կինոօպերատոր Գարուշ Բեկնազարյանի եղբայրն է։ Համո Բեկնազարյանը սովորել է Երևանի, ապա՝ Տաշքենդի գիմնազիաներում, 1918 թվականին ավարտել է Մոսկվայի առևտրի ինստիտուտը։ Երիտասարդ տարիներին եղել է պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ։ Մարոնի կեղծանունով ելույթներ է ունեցել կրկեսում, մասնակցել միջազգային մրցումների։

1915 թվականից Համո Բեկ կեղծանունով նկարահանվել է Յարոսլավլի, Մոսկվայի կինոստուդիաներում։ Խաղացել է շուրջ 100 դեր։ 1921 թվականից եղել է Վրաստանի լուսժողկոմատի կինոբաժանմունքի վարիչ, ապա՝ կինոստուդիայի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, որտեղ նկարահանել է «Կորսված գանձեր» (1924), «Նաթելլա» (1925) կինոնկարները, որոնք աչքի են ընկնում դինամիկ մոնտաժով, արևելյան էկզոտիկ երանգավորումով։