Այս ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ «Երևանյան գիշերները» վստահաբար այն երբեք չի մոռացվի ինչքան էլ ժամանակը անցնի․ Գիտե՞ք թե ով է հեղինակել ԱՅՆ․

Կոմպոզիտոր, դաշնակահար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ ծնվել է Թիֆլիսում: Եղել է օպերային երգչուհի Զարուհի Դոլուխանյանի ամուսինը: 1932թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան: 1937-40թթ և 1941-46թթ դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։

1946թ-ից բնակվել է Մոսկվայում։ Նրա ստեղծագործության մեջ մեծ տեղ են գրավում երգերն ու ռոմանսները։ Հանրահայտ են կոմպոզիտորի «Երևանյան գիշերները», «Փոստատարի երգը» և այլն։ Մշակել է հայ, ինչպես և այլ ազգերի ժողովուրդների երգեր։ Գրել է «Սևաստոպոլի հերոսները», «Լենինի ուղիով» կանտատները, «Տոնական սիմֆոնիա», «Հայկական կապրիչիո», դաշնամուրի և նվագախմբի 2 կոնցերտ, «Գեղեցկության մրցույթ» օպերետը (բեմադրվել է 1967թ., Մոսկվայի օպերետի թատրոնում) և այլ գործեր։ 1958թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Մոսկվայում: