Նրա նշանաբանն էր «ՄԻԱՅՆ ԱՌԱՋ»․ Իր ԵՐԿԵՐՈՒՄ նա հայապահպանության բազմաթիվ խնդիրներ է քննարկել․ Գիտե՞ք, թե ում մասին է խոսքը․

Բանաստեղծ, հրապարակախոս ԳԱՌՆԻԿ ԱԴԴԱՐՅԱՆ ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Ավարտել է Հալեպի ֆրանսիական վարժարանը: 1942թ-ից բնակվել է Բեյրութում։ Աշխատակցել է սփյուռքի թերթերին ու հանդեսներին, խմբագրել է «Մեր նշանաբանն է հառաջ» գրական-հասարակական շաբաթաթերթը, «Էջեր գրականության և արվեստի» պարբերականը։

1946թ. տպագրվել են նրա առաջին բանաստեղծությունները։ 1954թ. լույս է տեսել առաջին ժողովածուն՝ «Պատնեշի վրա» խորագրով, որը վերահրատարակվել է Երևանում, թարգմանվել է նաև ռուսերեն։ 1965թ. հրատարակել է «Մատյան ցավի ու հատուցման» պոեմը, որտեղ ար­տացոլել է սփյուռքահայության հայրենա­սիրական զգացումները, շոշափել հայապահպանության հարցը, 1968թ.՝ «Ապրիմ-մեռնիմ» բանաստեղծությունների ժողովածուն, 1978թ.՝ «Սև ու կարմիր» պատմվածքների և ակնարկների գիրքը։

Հայոց Ցեղասպանության (1915թ.) 50-ամյակի առթիվ «Թեքեյան» մշակութային միության համահայկական մրցույթում պոեմը շահել է առաջին մրցանակ։ Մահացել է Բեյրութում: