Տաղանդավոր ՀԱՅ դերասանուհի, ով կնոջ լավագույն դերակատարման համար արժանացավ «Արտավազդ» մրցանակի. ճանաչեցի՞ք մեր վաստակավոր արտիստին

Հայ դերասանուհի Կարինե Հենրիկի Ջանջուղազյանը ծնվել է 1962 թվականի փետրվարի 22-ին Ախթալա ավանում: 17 տարեկանից արդեն նկարահանվել է հեռուստաներկայացումներում` «Ձյունեփայլը և յոթ թզուկները», «Արվեստագետի մահը», «Փշածաղիկներ», «Ֆոռդ», «Փուշը» և այլն:

Աշխատել է Երևանի Էքսպերիմենտալ (Փոսի), «Գոյ», Գորիսի և Կապանի պետական, Երևանի Համազգային, «Մետրո», ինչպես նաև Երևանի Կամերային երաժշտական թատրոններում, իսկ 2010-ից աշխատում է Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում` որպես դերասանուհի:

Խաղացած ներկայացումներից են` Ա.Չեխովի «Քեռի Վանյա» (Սոնյա), Լ.Պիրանդելլոյի «Վեց պերսոնաժ հեղինակին որոնելիս» (Խորթ աղջիկ), Հ.Հակոբյանի «Լեռնային կակաչներ» (Արմենուհի), Է.Իոնեսկոյի «Ռնգեղջյուր» (Կին), Է.դե Ֆիլիպպոյի «Սանիտայի թաղապետը» (Կին), Ն.Սայմոնի «Շիկացած սիրեկանը անկողնում» (Կին), Վ.Շեքսպիրի «Լիր արքա» (Գոնորիլ), «Սխալների կոմեդիա» (Լուսիանա), Վ.Սարոյանի «Մի գավաթ բարութուն» (Հարմնի), Վ.Կոնստանտինովի «Դիոգենես» (Պամֆիլե), Խ.Չալիկյանի «Ջայլամը ասֆալտի վրա» (մոնոներկայացում), Պ.Պռոշյանի «Հացի խնդիր» (Մարիամ) և այլն:

karine janjughazyan

Նկարահանվել է ֆիլմերում` «Վերջին կիրակին» (1985թ.), «Ուրախ ավտոբուս» (2000թ.), «Փրկարարը» (2008թ.), «Արտիստը» (2010թ.) և այլն: Լրագրողական աշխատանքների և բազմաթիվ երգերի հեղինակ-կատարող է: 1989 թվականին կնոջ լավագույն դերակատարման համար արժանացել է ՀԹԳՄ դիպլոմի: Եղել է Հարավսլավիայում կայացած Աբսուրդ թատրոնի փառատոնի դափնեկիր: Արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Կնոջ կերպարի լավագույն դերակատար» անվանակարգում և Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: