Ինչպե՞ս ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆԸ ստեղծեց հայկական ԿԻՆՈՆ․ Գիտե՞ք, թե ինչպիսի ՀԵՏՔ թողեց համաշխարհային կինոարվեստում․

Համո Բեկնազարյան հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան,  «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր։  1925 թվականին հրավիրվել է Երևան Դանիել Դզնունու կողմից և ձեռնամուխ եղել հայկական կինոյի ստեղծմանը։ Նույն թվականին Բեկնազարյանը նկարահանել է «Նամուս»  գեղարվեստական ֆիլմը, 1926 թվականին՝ հայկական առաջին կինոկատակերգությունը՝ «Շոր և Շորշորը»։

Կինոյի համր շրջանի լավագույն գործերից են նաև նրա «Զարե» (1926 թ.),  «Խասփուշ» (1927 թ.), «Տունը հրաբխի վրա» (1928 թ.) և այլ կինոնկարներ, որոնք խոշոր ներդրում են կինոարվեստի պատմության մեջ։ Բեկնազարյանը, համադրելով հայ դերասանական դպրոցի և գրականության բնորոշ առանձնահատկությունները, սկզբնավորել է կինեմատոգրաֆիայի ազգային ոճը։

Այդ սկզբունքը կինոռեժիսորը զարգացրել է իր հնչուն կինոնկարներում. դրանցից առաջինը «Պեպո» (1935 թ.) ֆիլմն էր, որը թեմայի խորությամբ, վառ արտահայտչականությամբ և կինոպատումի հզոր ոճով երևույթ էր նաև համաշխարհային կինոարվեստում։ Նրա  «Զանգեզուր» (1938 թ.), «Դավիթ Բեկ» (1944 թ.) ֆիլմերը նվիրված են հայ ժողովրդի պատմությանը։ Նրա գործերը մինչև հիմա կան և կմնան հայ ժողովրդի հիշողության մեջ, իրենց եզակիությամբ։