Այս ՀԱՅԸ ավելի քան 132 ՖԻԼՄԵՐԻ երաժշտությունների ՀԵՂԻՆԱԿ Է․ ՆԱ երեք անգամ արժանացել է ՌԴ «Նիկա» ԿԻՆՈՄՐՑԱՆԱԿԻ

Կոմպոզիտոր ՄԻՔԱՅԵԼ ԹԱՐԻՎԵՐԴԻԵՎ ծնվել է Թբիլիսիում: Սովորել է Թբիլիսիի երաժշտական ուսումնարանի ստեղծագործական բաժնում՝ Շալվա Մշվելիձեի դասարանում: 1957թ. ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտի ստեղծագործական բաժինը՝ Արամ Խաչատրյանի  ղեկավարությամբ: 1958թ-ից ստեղծագործել է կինոյում:

Հեղինակել է 132 ֆիլմերի երաժշտություններ, որոնց բնորոշ է ինքնատիպ մեղեդայնությունը` «Եղջերու արքան», «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Տասնհինգերորդ գարունը», «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ», «Հե՛յ, ո՞վ կա այդտեղ» և այլն: Գրել է երաժշտություն թատերական ներկայացումների և ռադիոբեմադրությունների համար: Ստեղծագործել է երաժշտության գրեթե բոլոր ժանրերով: Գրել է «Ո՞վ ես», «Կոմս Կալիոստրո», «Սպասում» օպերաները, «Ծովափին», «Հարցաքննություն», «Երջանկության պոեմ», «Աղջիկը և մահը», «Ստվեր» բալետները, «Չեռնոբիլ» երգեհոնային սիմֆոնիան, ձայնի և նվագախմբի կոնցերտ, 15 ռոմանսաշար՝ ճապոնացի միջնադարյան բանաստեղծների, Վ.Շեքսպիրի, Է. Հեմինգուեյի,  Ս.Եսենինի, Վ.Մայակովսկու և ուրիշների խոսքերով երգեր:

1993-96թթ եղել է «Նոր անուններ» բարեգործական հաղորդաշարի գեղարվեստական ղեկավարը: Հիմնադրել և ղեկավարել է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության կոմպոզիտորական գիլդիան: Երեք անգամ արժանացել է ՌԴ «Նիկա» կինոմրցանակի, ԱՄՆ երաժշտական ակադեմիայի մրցանակին: Արժանացել է մի շարք պետական պարգևների ու մրցանակների, 1977թ.՝ ԽՍՀՄ Պետական մրցանակի, 1986թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Սոչիում, թաղված է Մոսկվայի հայկական պանթեոնում: 1997թ. հրատարակվել է նրա «Ես պարզապես ապրում եմ» գիրքը: 1999թ-ից, երկու տարին մեկ, ՌԴ Կալինինգրադ քաղաքում անցկացվում է Մ.Թարիվերդիևի անվան երգեհոնահարների միջազգային մրցույթ: