Այս Առակագիրը ավելի քան 500 ԱՌԱԿՆԵՐԻ հեղինակ է․ Տեսե՞ք, թե ինչպիսի մոտեցում է գտել երեխաներին ՀԱՅՈՑ ՏԱՌԵՐԸ սովորեցնելու համար․

Առակագիր, բանաստեղծ ՄԿՐՏԻՉ ԿՈՐՅՈՒՆ ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում։ Հայոց ցեղասպանության (1915թ.) տարիներին ընտանիքի հետ գաղթել և բնակություն է հաստատել Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ 1932թ. հրատարակվել է նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն` «Տեմպերի հերոսները» վերնագրով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, նոր եռանդով շարունակել է գրական գործունեությունը։

Հրատարակել է շուրջ հինգհարյուր առակ, որոնցից են` «Մարդն ու առյուծը», «Խոզն ու կարապը», «Տհասը», «Մեղուն», «Մարդու կոչումը», «Ագռավն ու իր ճուտը», «Ծիծեռնակն ու կկուն», «Աշխատասեր մրջյունը» և այլն: Եղել է բազմաժանր և բեղմնավոր հեղինակ։ Հետաքրքիր են կարդացվում նաև նրա հեքիաթները, որտեղ պարզ արտահայտվում է մեր ազգային կոլորիտը։ 1948թ. հրատարակվել է նրա «Դպրոցական թատրոն» հեքիաթ-պիեսների ժողովածուն։

Հեղինակը մատուցման հետաքրքիր ձև է գտել իր «Մեսրոպ Մաշտոցը ու հայոց տառերը» պոեմ-պիեսի համար, ուր տառերը հանդես են գալիս որպես գործող անձինք։ Նրա գործերը թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։ Թարգմանել է Ալիշեր Նավոյի, Խետագուրովի, Կռիլովի, Մարշակի, Լերմոնտովի, Չուկովսկու, Մայակովսկու, Նեկրասովի շատ գործեր, կալմիկական «Ջանգար» էպոսը։ Հրատարակվել են նրա «Հատընտիր», «Անմեղ կատակներ», «Առակներ», «Դպրոցական թատրոն» , «Թոռան և պապի աչքերով» (բանաստեղծություններ, 1986թ.), «Իմ ընթերցարանը» (առակներ և հեքիաթներ, 1971թ.), «Կամո» (վիպակ, 1958թ.), «Հանելուկներ» (1970թ.), «Մանկական աշխարհ ժողովածու» (1982թ.), «Վարք Մաշտոցի» (պոեմ-պիես, 1989թ.) գրքերը: Մահացել է Երևանում: