Լսե՞լ եք դերասանուհի ՆԱՏԱԼՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ մասին․ Նա ճանաչվել է ՀՀ «Լավագույն կին դերակատար» և արժանացել է ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ․

Դերասանուհի ՆԱՏԱԼՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ծնվել է 1956թ. մայիսի 19-ին, Հայաստանի Սյունիքի մարզի Կապանի շրջանի Եղվարդ գյուղում։ 1975թ. մասնագիտական կրթություն ստանալու նպատակով մեկնել է Էջմիածին և մինչ 1978թ. սովորել տեղի Ակումբագրադարնային տեխնիկումի ռեժիսորական բաժնում՝ դիպլոմային աշխատանք բեմադրելով Բալզակի «Էժենի գրանդե» ներկայացումը:

1983թ. որպես բեմի առաջատար վարպետ աշխատում է Ա.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում: Դասավանդել է մի շարք մշակույթային նեղ մասնագիտական և այլ կրթական, մշակութային օջախներում և հեռուստատեսությունում: Խաղացած դերերից են՝ Կ.Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառա» (Կլարիչե), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Մարգարիտ), «Մորգանի խնամին» (Նատաշա), Վ.Շեքսպիրի «Մակբեթ» (Լեդի Մակբեթ), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Կեկել), Հ.Պարոնյանի  «Ամուսնություն» (Անուշ), Ա.Կասոնայի «Ծառերը կանգնած են մեռնում» (Մարթա-Իզաբելլա), Ա.Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը» (Լիդա), Ռ.Կաշաուսկասի «Երազանքների տունը» (Շմելիտե), Ժ.Հարությունյանի «Բախտավոր մարդիկ» (Աշխեն) և այլն:

Արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի», ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալների, «Լոռի 2008» փառատոնի «Լավագույն կին դերակատար» մրցանակի, ՀՀ մշակույթի, պաշտպանության նախարարությունների, Սյունիքի մարզպետի, ՀԹԳՄ և բազմաթիվ այլ պատվոգրերի ու այլ մրցանակների: