Բուդապեշտի ԱՌԱՋԻՆ ՁԱՅՆ, Մոսկվայի ֆիլհարմոնիայի անփոխարինելի ՄԵՆԱԿԱՏԱՐ․ Այս ՀԱՅՈՒՀԻՆ օժտված է հազվադեպ հանդիպող ՏԵՄԲՐՈՎ․ Ճանաչեցի՛ք նրան․

Օպերային երգչուհի ԶԱՐՈՒՀԻ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ ծնվել է Մոսկվայում: Եղել է կոմպոզիտոր  Ալեքսանդր Դոլուխանյանի կինը: 1933թ. ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը: 1941թ. ընդունվել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալևտի թատրոն, հանդես եկել մի շարք օպերաներում՝ Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Օլգա), «Պիկովայա Դամա» (Պոլինա),  Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» (Գայանե), Գուևոյի «Ֆաուստ» (Զիբել), Ն.Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն» (Դունյաշա) և այլն: 1944թ. տեղափոխվել է Մոսկվա, նվիրվել համերգային գործունեության:

Եղել է Համամիութենական ռադիոյի և հեռուստատեսության, 1959թ-ից՝ Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար: 1949թ. Բուդապեշտում կայացած երգիչների միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակին: Նրա ձայնն առանձնացել է կոլորատուրային մեցցո-սոպրանոյում հազվադեպ հանդիպող գեղեցիկ տեմբրով և մեծ դիապազոնով (երկու և կես օկտավա), հատկապես տպավորիչ է ցածր ռեգիստրի հագեցած, թավշե ձայնի:

Երգչուհու երգացանկում մեծ տեղ են գրավել հայ կոմպոզիտորները (Կոմիտաս, Ա.Սպենդիարյան,  Ռ.Մելիքյան, Ա.Խաչատրյան, Ա.Հարությունյան, Վ.Կոտոյան, Մ.Թարիվերդիև) և հայկական ժողովրդական երգերը: Համերգներ է տվել Անգլիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Կանադայում, Իտալիայում, Հունաստանում, Լեհաստանում և այլուր: 1951թ. պարգևատրվել է ԽՍՀՄ Պետական, 1966թ.՝ Լենինյան մրցանակներով, 1998թ. և 1999թ.՝ ՌԴ մշակույթի նախարարության ոսկե մեդալներով և այլ պարգևներով: 2003թ. մեր երկրագնդի աստղերից մեկը անվանակոչվել է նրա անունով: 1952թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1955թ.` Հայաստանի, 1956թ.՝ Ռուսաստանի, 1990թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում: