Այս ՀԱՅԸ տիեզերական աստղագիտության առաջնեկներից է․ՆԱ ստեղծել է մի շարք գիտական սարքեր ու օպտիկական համակարգեր․ Լսե՞լ եք ՆՐԱ մասին․

Աստղագետ, ֆիզիկոս, գրող, գեղանկարիչ ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ հրատարակել է ավելի քան 200 գիտական հոդված և մեկ տասնյակ ստվարածավալ մենագրություններ նվիրված աստղաֆիզիկայի հիմնախնդիրներին։ Ուսումնասիրել է մոլորակաձև միգամածությունների ֆիզիկան և դինամիկան՝ դեռևս 1960-ականներին կանխատեսել է մագնիսական դաշտի դերը միգամածություններում, ստեղծել աստղերի բռնկման տեսություն՝ հիմնված նրանցում ընթացող ոչ ջերմային երևույթների վրա։ 1990-ականներին նա մշակեց մի շարք աստղակույտերի էվոլյուցիայի տեսությունները։

Գուրզադյանը տիեզերական աստղագիտության առաջնեկներից է։ Նա ստեղծել է մի շարք գիտական սարքեր ու օպտիկական համակարգեր։ Նրա անվան հետ է կապված «Օրիոն» տիեզերական աստղադիտարանի օպտիկական համակարգի աշխատանքի սկզբունքի, ավտոմատ կառավարման մեթոդիկայի ստեղծումը։ Դեռ 1960-ականներին կիրառելով Ռ-5 բալիստիկ հրթիռներ, նա ղեկավարեց Արեգակի և աստղերի գերմանուշակագույն և ռենտգենյան դիտումները. առաջին թռիչքը կայացավ 1961 թ. փետրվարի 15-ին Կապուստին-Յար արձակման կայանից։ 1969 թվականին նրա ղեկավարությամբ արձակվեցին «Պրոցիոն» տիեզերական աստղադիտակը Космос-309 ուղեծրային արբանյակի վրա, ապա «Ալտաիր» ռենտգենյան ուղեծրային աստղադիտակը «Метеор» արբանյակի վրա։

Նրա ղեկավարությամբ Գառնիի տիեզերական աստղագիտության լաբորատորիայում իրենց նախաթռիչքային պատրաստումն են անցել ավելի քան 40 խորհրդային տիեզերագնացներ։ Նա դասախոսել է Երևանի պետական համալսարանում (1948-1978), Պոլիտեխնիկական ինստիտուտում հիմնադրել (1978) և ղեկավարել է ճշգրիտ սարքաշիության ամբիոնը։ Գուրզադյանի ստեղծագործական ժառանգությանն են պատկանում նաև բազմաթիվ կտավներ, փիլիսոփայական էսսեների գրքեր՝ նվիրված գիտւթյանը, արվեստին, ճարտարապետությանը։ 2001 թվականին Գառնիում բացված, ապա 2015 թվականին Երևանում վերաբացված Տիեզերքի թանգարանում Տիեզերքի թանգարան ներկայացված են տիեզերական հետազոտություննրի վաղ շրջանի բացառիկ ցուցանմուշներ։