Գիտե՞ք թե ով է եղել ԽՍՀՄ տիեզերական ծրագրի՝ Օրիոն աստղադիտական կապի կայանների նախագծողը. Ամբողջ ԽՍՀՄ-ը ՆՐԱՆ ձեռքերի վրա էր տանում․

Գրիգոր Արամի Գուրզադյան, ականավոր հայ գիտնական, ֆիզիկոս աստղագետ, գրող էսսեիստ, գեղանկարիչ, ՀՀ Գիտության Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ Գրողների միության և Հայաստանի նկարիչների միության անդամ։ Գուրզադյանը տիեզերական աստղագիտության առաջնեկներից է, ԽՍՀՄ տիեզերական ծրագրի՝ Օրիոն աստղադիտական կապի կայանների նախագծող։

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի եղբայրն է, Վահագն Գուրզադյանի հայրը։ Գրիգոր Գուրզադյանը 1955 թվականին ամուսնացել է Մարիաննա Քալանթարի (ծնվ. 1927 թ.) հետ, բանասեր՝ ռուսաց լեզվի դասախոս։ Մարիաննան դուստրն է հնագետ Աշխարհբեկ Քալանթարի՝ Հայաստանում հնագիտության հիմնադիրներից, Երևանի պետական համալսարանի հիմնադիր դասախոսներից։

Նրանց երկու զավակները՝ Վահագն և Գագիկ Գուրզադյանները, նույնպես հայտնի ֆիզիկոսներ են, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ։ Վահագնը ղեկավարում է Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնը Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, իսկ Գագիկը՝ հրավիրված պրոֆեսոր է Սինգապուրի Նանյանգ տեխնոլոգիական համալսարանում։