«Այնքան գունատ է, որ ինձ պետք չէ, շուտով կմեռնի»․ ԹՈՔԱԽՏՈՎ տառապող ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻ սիրտը այդպես էլ ոչ ոք չտաքացրեց․

Անապահով տնտեսական վիճակը և անընդհատ աշխատանքը քայքայեցին Դուրյանի առողջությունն ամբողջովին։ 1871 թվականի սկզբներին երևում են բանաստեղծի մահացու հիվանդության՝ թոքախտի առաջին նշանները։ 1871 թվականի վերջին Դուրյանն արդեն անկողնային հիվանդ էր։ Դերասան Հրաչյան իր ինքնակենսագրականում հիշում է Ազիզիե թատրոնում (Սկյուտարի Ազիզիե թաղամաս) Վարդովյանի թատերախմբի ամառային սեզոնի առաջին փորձը, թե ինչպես Դուրյանը տետրակը թևի տակ դրած բեմ բարձրացավ․ նա եկել էր իր «Թատրոնը» ներկայացնելու և ակնկալում էր, որ Վարդովյանն այն կընդգրկի իր թատերախմբի խաղացանկում։

«Ներս մտավ պատանի մը՝ երկար հասակով ու երկայն վզով, ուներ երկայն քիթ, գունատ էր։ Մոխրագույն ու շատ մաշված զգեստ էր հագած. թևքին տակ կար տետրակ մը։ Երբ երևցավ, դերասանուհիները սկսան ծիծաղ՝ ըսելով. «Քա՛, Թերեզա՛, քուկինդ եկավ»։ Իսկ Թերեզան պատասխանեց. «Այնքան գունատ է, որ ինձ պետք չէ, շուտով կմեռնի»։ Ես լսեցի այդ խոսքերը, բայց չէի կարծեր, թե պատանին ալ լսած էր։․․․ Երբ իր մահեն հետո կարդացի անոր բանաստեղծությունները, ան ատեն իմացայ, թե ան էլ լսած էր Թերեզա Չուխաճեանի խոսքերը, քանի որ գրել էր

Շատերը զիս մերժեցին,
«Քնար մ՝ունի սոսկ — ըսին.
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-»
Մյուսն ալ ըսավ — «Կը մեռնի»։

Պետրոս Դուրյանը մահացել է 1872 թվականի հունվարի 21-ին, 21 տարեկան հասակում։ Նրա մահից հետո լույս է տեսել նրա առաջին գիրքը։ Այս խոսքերը Դուրյանն ասել է մահից մեկ օր առաջ։ «Հարգս չգիտցան, բայց պիտի փնտրեն զիս»։