Ամբողջ աշխարհը ոտքի տակ տված հայ բանաստեղծը․ նա իր կյանքի վերջին տարիներն անցկացրեց ծերանոցում

Բանաստեղծ, թարգմանիչ ԱԲՐԱՀԱՄ ԱԼԻՔՅԱՆԸ ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրետ քաղաքում: Այն այժմ գտնվում է Թուրքիայում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի Նուպարյան վարժարանում։ Տեղափոխվել է Բեյրութ: Ավարտել է Բեյրութի Նշան Փալանջյան ճեմարանը։ Իսկ հետո տեղափոխվել է Հայաստան: 1947թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ:

1952թ.-ից տեղափոխվել է Մոսկվա։ Ավարտել Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտը և նույն թվականից դարձել այդ ինստիտուտի դասախոս։ 1970-ականների վերջերին դուրս է եկել Խորհրդային Միությունից, որոշ ժամանակ ապրել Ֆրանսիայում, ապա վերադարձել և հաստատվել է Լիբանանում։ Նրա գործերի մեծ մասը թարգմանվել է ռուսերեն: 

Մեր հայրենակցի հայտնի ժողովածուներից են՝ «Հորիզոն», «Նախերգանք», «Կանաչ սոսափ», «Աչքեր», «Նժար», «Հանդիպակաց ափեր»: Ֆրանսերենից և ռուսերենից թարգմանել է՝ Անդրե Ստիլի «Առաջին հարվածը» վեպը, Շառլ Ազնավուրի «Սեր սրտի չափով», «Մանուշյանի խումբը» բանաստեղծությունը, Գյուստավ Ֆլոբերի «Զգացական դաստիարակություն» վեպը: Մահացել է Բեյրութի ազգային ծերանոցում: