Յուրահատուկ ձեռագրով ԳԵՂԱՆԿԱՐԻՉ, գիտե՞ք թե նա ում եղբայրն է․

Գեղանկարիչ ԱՐՄԵՆ ԱԹԱՅԱՆ ծնվել է Երևանում: Եղել է արձակագիր, բանաստեղծ Արշակ Աթայանի որդին, արձակագիր Ռաֆայել Աթայանի և կոմպոզիտոր Ռոբերտ Աթայանի եղբայրը: 1941թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1952թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։

Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ): 1954թ-ից ստեղծագործել է Կիևում, 1965թ-ից` Երևանում: Դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Հեղինակել է բնանկարներ, դիմանկարներ և նատյուրմորտներ, որոնց բնորոշ է քնարական պայծառ երփնագիրը:

Գործերից են` «Ամպամած օր. Սևան» (1953թ.), «Աշունը Հայաստանի լեռներում» (1956թ.), «Առագաստներ» (1963թ.), «Ամառային հովիկ» (1965թ., մասնավոր հավաքածու, Լոնդոն), «Ձեռագործ անող կինը» (1972թ.), «Ձեռագործուհին» (1973թ., Հայաստանի ազգային պատկերասրահ), «Ձմեռ» (2003թ.) և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ուկրաինայում (1963թ., 1964թ., 1965թ.), Երևանում (1968թ.): Մահացել է Երևանում: