«Չգիտեր՝ հոգնածությունն ինչ է, ամեն ինչ հասցնում էր ու երբեք չէր բողոքում»․ Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի սիրո պատմությունը

Ռեժիսոր Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի սիրո պատմությունը բացահայտվել է մի քանի տարի առաջ։ Նովենցի ամուսինը, նրա մահից հետո ապրեց ընդամենը մի քանի տարի և մահացավ 2019թ-ին։

Ղազանչյանը շատ ծանր էր տանում սիրելի կնոջ մահը և հաճախ էր լրագրողների հետ  խոսում Նովենցի մասին։ 2018թ-ին Նովենցի մասին պատմող հաղորդման ժամանակ Ղազանչյանն առաջին անգամ պատմեց իրենց ընտանեկան կյանքի մասին։

«Չգիտեր՝ հոգնածությունն ինչ է։ Մորս մահից հետո նրա հոգածության տակ չորս տղամարդ էր՝ ես, հայրս և մեր երկու որդիները։ Նա հասցնում էր լվացք անել, հավաքել, յուրքանչյուրիս համար ուտելիք պատրաստել, նաև խաղալ կինոյում ու թատրոնում։ Ամեն ինչ հասցնում էր ու երբեք չէր բողոքում»,-պատմում էր Ղազանչյանը։

Նա ժպիտով ասում էր, որ 53 տարվա համատեղ կյանքի ընթացքում այդպես էլ ոչ մի անգամ չեն կռվել։ «Հենց զգում էի՝ բանը հասնում է վեճի, ասում էի՝ կներես։ Իսկ նա զարմանում էր։ Ես այդպես էլ չասացի նրան, որ ապշում էի բեմում ու կինոյում նրա կերտած հոյակապ դերերերից»,-խոստովանել է Ղազանչյանը։ Ժաննա Պողոսյանի հոդվածից։