Ջիգարխանյանի հայտնի «դա քեզ չի վերաբերվում» արտահայտությունը, որից ոչ ոք չէր նեղանում

Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Ջիգարխանյանը հայտնվեց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտն ավարտելուց հետո։ Իսկ դրանից առաջ ռեժիսորի օգնական էր աշխատում «Հայֆիլմ» կինոստուդիայում։

1967 թ.-ին նրան հրավիրեցին Մոսկվայի Լենինյան կոմսոմոլի անվան թատրոն, որը նրան սկզբում հայտնի դարձրեց, ապա՝ հռչակավոր, իսկ հիմա` մահից հետո, մեծագույն։ Անթիվ-անհամար դերեր է խաղացել, բայց դժվար է հիշել գեթ մեկը, որ միջանկյալ, իմիջիայլոց լինի։ Ջիգարխանյանի ներկայությունն իր թատրոնի բեմում միշտ էլ առաջին աստիճանի իրադարձություն էր։

Մեծ արտիստի կյանքը լի էր բազում իրադարձություններով՝ Դստեր ողբերգական մահվան սարսափելի օրերը, բեմական և կինեմատոգրաֆիական հաղթանակները, Ֆիլ անունով կատուն, հայտնի «դա քեզ չի վերաբերվում» արտահայտությունը, որից ոչ ոք չէր նեղանում, հեգնական ժպիտը՝ իմաստուն խորամանկությամբ։ Ավա՜ղ, մեծագույններն ավելի հաճախ հեռանում են, քան հայտնվում։ Ահա և Ջիգարխանյանն էլ գնաց։ Սերգեյ Բաբլումյանի հոդվածից։