«Ատամնաբույժն արևելյան» ֆիլմի նկարահանման մանրամասները․ ինչպես էին, բոլոր դերասաններ աշխատում 18 ժամ անընդմեջ, կիզիչ արևի տակ

Խորհրդային Միության ամենաճանաչված արտիստներից մեկը Երևանը տեսել է այնպիսին, ինչպիսին այն կարող են հիշել միայն հնաբնակները։ Արտիստը՝ Ալեքսանդր Շիրվինդտը Երևան էր եկել «Հայֆիլմում» նկարահանվելու։ Տքնաջան աշխատում էին առավոտյան 6-ից, 18 ժամ անընդմեջ, կիզիչ արևի տակ, լեռներում։ Նկարահանում էին այն ժամանակ մեծ ճանաչում ունեցող «Ատամնաբույժն արևելյան» ֆիլմ–օպերետի երկու սերիաները։

«Ցավոք, ինձնից բացի, կարծում եմ, այն ոչ ոք չի տեսել։ Թեև ես էլ ամբողջությամբ չեմ տեսել», – խոստովանում է Շիրվինդտը։

Ֆիլմի երաժշտությունը գրել է Գեորգի Գարանյանը, դերերը կատարել են Կարպ Խաչվանքյանը, Անահիտ Թոփչյանը, Իրակլի Կավսաձեն, էլ չենք խոսում Ալեքսանդր Շիրվինդտի մասին։ Բոլորը` աստղեր, թեև այն ժամանակ նման հասկացություն չկար։

Ֆիլմը Թափառնիկոս (Ալեքսանդր Շիրվինդտ) անունով ատամնաբույժի մասին է, որը շահադիտական նկատառումներից ելնելով, ամուսնանում է մեծահարուստ կնոջ հետ և անդադար հայտնվում տարատեսակ ծիծաղելի իրավիճակներում իր սիրային արկածների պատճառով։ Նրա դուստրը` Երանյակը, սիրահարված է Լևոն անունով աղքատ մի պատանու, սակայն հայրն ուզում է ամուսնացնել նրան ունևորի հետ, որին մեծ գումար է պարտք։ Թափառնիկոսի կինը որոշում է պատժել նրան և օգնել դստերը ամուսնանալ Լևոնի հետ։ Եվ դա նրան հաջողվում է։ Սերգեյ Բաբլումյանի հոդվածից։