«Կեղնի մե օրըմ, օր երկնքից տեսնիմ, թե աշխարհը ընչի է ըսպես ծուռ»․ միշտ անզուգական Գայլա Նովենցի կյանքի պատմությունը

Հայ հանդիսատեսի ու հեռուստադիտողի սիրելի դերասանուհի Գալյա Նովենցին անվանում էին հայկական Աննա Մանյանի։ Նա կարողանում էր անգամ էկրանի միջով փոխանցել ցավը, մարմնավորել բոլոր հայուհիների հավաքական կերպարը։ Վերջին դերը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում Գայլան խաղաց մահից ընդամենը մեկ ամիս առաջ։

Գլխավոր աշխատանքը կինոյում, որը Նովենցին մեծ ճանաչում բերեց, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, Սիրանուշի դերն էր Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն»(1985թ․) ֆիլմում։ Նովենցը կերտել էր ուժեղ ու տառապող կնոջ կերպար, որին ամուսինը լքում և գնում է ուրիշ կնոջ մոտ։ Ֆիլմում նրա կերպարի՝ «Կեղնի մե օրըմ, օր երկնքից տեսնիմ, թե աշխարհը ընչի է ըսպես ծուռ» արտահայտությունը վաղուց արդեն թևավոր խոսք է դարձել:

Ֆիլմում նա կատարյալ գյումրվա բարբառով է խոսում, այդ պատճառով էլ շատերը կարծում են, թե Նովենցը գյումրեցի է։ Իրականում նա Երևանում է ծնվել, մեծացել, իսկ Սիրանուշի դերի մեջ մտել է այն պահից, երբ իմացել է, որ դերն ուզում են տալ․․․ ոչ իրեն։

Ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը՝ Նովենցի ամուսինը, նրա մահից հետո ապրեց ընդամենը մի քանի տարի և մահացավ 2019թ-ին։ Ժաննա Պողոսյանի հոդվածից։