1500 տարեկան հսկայական գինու պատմությունը․ ինչպե՞ս էին գինու սիրահարները լիքը շշեր բերում Արտաշատից ու Եղեգնաձորից

Հոկտեմբերյան հեղափոխության օրը, որը խորհրդային անցյալում ամեն տարի նշվում էր նոյեմբերի 7-ին, Հայաստանը փոխարինեց մեկ այլ տոնով՝ այժմ նոյեմբերի 7-ը բոլոր հայերի համար Գինու օրն է։ Վերջերս էլ իսրայելցի հնագետները 1500 տարեկան հսկայական գինու գործարան են հայտնաբերել։ Սա էլ դարձել է այն պատմական ապացույցը, որ հայերը դեռ հնուց են զբաղվել այդ դժվար, բայց միևնուն ժամանակ հաճելի գործով։

Եթե պատմության մեջ չխորանանք, հիշելով Թեյշեբաինի ամրոցը, Կարմիր բլուրը, Էրեբունին, Հերոդոտոսին և Ստրաբոնին, որը բացատրում էր, թե ինչպես խմել թունդ գինի կսահմանափակվենք ժամանակակից պատմությամբ։

Այն ժամանակ Հայաստանում աճեցվում էին խաղողի շուրջ հիսուն տեսակ․ «Մսխալի»՝ սպիտակ սեղանի և աղանդերի գինիների արտադրության համար, «Գառան դմակ»՝ սպիտակ փրփրուն և չոր գինիների համար, «Արենին» օգտագործվում էր կարմիր աղանդերային, թունդ և սեղանի գինիների համար։

Այս ամենը՝ գինու գործարաններում։ Նույն բանը, բայց ավելի համով ու որակով, կար գյուղական տներում, և եթե դուք գինու իսկական գիտակ եք, ապա անպայման մի քանի հասցեներ եք ունեցել Արտաշատում, Հոկտեմբերյանում կամ Եղեգնաձորում, ուր կարելի էր գնալ դատարկ տարայով, իսկ վերադառնալ՝ լիքը շշով։ Դա՝ ուշ աշնանը։

Գինեգործները զգուշացնում են, որ այս խմիչքը հատուկ ուշադրություն է պահանջում, այն պետք է ժամանակին լցնել կավե տարայի մեջ, հակառակ դեպքում ապագա գինին պարզապես կվերածվի խաղողի սովորական հյութի, իսկ եթե ավելի երկար պահեք՝ քացախի: Սերգեյ Բաբլումյանի հոդվածից։