«Նույնիսկ տատիս թուրք հարևանները չէին հավատում, որ հայերի հետ նման կարպ կվարվեն»․ ինչպե՞ս Արամայիսը որոշեց գրել իր տատի պատմությունը

Արամայիս Միրզոյանը, ով Ցեղասպանության ականատես Ռոզա Խոնդկարյանի թոռն է, իր տատի մահից հետո, պատմություն է գրել, որը մի ակնարկ է տատի հիշատակին նվիրված։

«Տատիկիս մանկության մի քանի տարիներ անցել են Թուրքիայի Իգդիր քաղաքում։ Նրա մայրը ամուսնացել էր 16 տարեկանում։ Նրան այդ ժամանակի ավանդույթների համաձայն ծնողները ամուսնացրել էին առանց նրա կամքը հարցնելու։ Տատիկիս հայրը՝ Գեղամը, քաղաքի հայտնի առևտրականներից էր»։

Վերջինս 32 տարեկան էր, երբ ամուսնացել է Արամայիսի տատի մոր հետ։  Նրան շատերն էին ճանաչում Իգդիրում, որպես քաղաքի ամենահարուստ մարդկանցից մեկին։ Նա շատ հաճախ էր մեկնում արտասահման՝ առևտուր անելու։ Այլ երկրներից էլ իր հետ բերում էր տարբեր ապրանքներ և վաճառում իր խանութում, որը մեծ էր ու շատ հայտնի Իգդիրում։ 

Երբ 1915 թվականին սկսվեցին հայերի դեմ ջարդերը, ոչ ոք դրան լուրջ չէր վերաբերվում։ Նույնիսկ Արամայիսի տատի թուրք հարևանները միշտ ասում էին, որ դա թյուրիմացություն է և շուտով կավարտվի։ Նրանք միշտ հուսադրում էին Ռոզայի մորը։ Ոչ ոքի մտքով չէր էլ անցնում, թե ինչ է սպասվում հայերին։ Նրանք ապրեցին վախի և անհանգստության մեջ՝ անընհատ սպասելով վատագույնին: Բայց ի վերջո այդ մտածմունքները իրականություն դարձան։ Տաթևիկ Գրիգորյանի հոդվածից։