«Գալու է մի օր, որ բոլորը պատասխան կտան»․ մի հայուհիների մասին, ովքեր կարողացան ազատվել հարեմից

Ներկայացված լուսանկարում իսլամական գերությունից փրկված հայ աղջիկներ են, որոնք ցուցադրում են «Սուգի քույրեր ենք մենք» գրությամբ ժապավենները: Այս լուսանկարը ներկայացնում է ճակատագրի նույն դառնությունն ապրած հայուհիների։ Նրանք ենթարկվելով բազում փորձությունների ու տանջանքների ի վերջո, կրկին հանգրվանել են հայրենիքում:

Հայոց ցեղասպանության տարիներին դեպի Սիրիայի ու Միջագետքի անապատներ քշվող բազմաթիվ հայուհիներ առևանգվեցին օսմանյան բանակի զինվորների, քրդական ավազակախմբերի կամ բեդվինների կողմից:

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո մի շարք հայկական կազմակերպություններ և օտարազգի միսիոներներ օգնեցին հայ կանանց ու երեխաներին ազատվելու իսլամական գերությունից: Այս նկարում ներկայացված է այդ ամբողջ դառնությունն ու ատելությունը։ Ինչերի միջով ասես, որ չանացավ մեր ազգը ու դա, քաղաքակիրթ համարվող ժողովուրդների ու ազգերի աչքի առաջ։ Գալու է մի օր, որ բոլորն էլ պատասխան են տալու։ ԱՂԲՅՈՒՐԸ՝ http://www.genocide-museum.am/։