«Չե՞ք ուզում ինձ խաշի հրավիրել»․ ինչո՞ւ Ջիգարխանյանը չհանավնեց իսպանական կոնյակը

Հայտնի է մի հետաքրքիր պատմություն Ջիգարխանյանի կյանքից։ Ընդամենը մեկ զանգ նախագահ Ելցինի վարչակազմի մարդկանցից մեկին` ազգությամբ հայի, ոչինչ չնշանակող մի երկու խոսք ու առաջարկը պատրաստ է. «Չե՞ք ուզում ինձ խաշի հրավիրել»։ Չցանկանալ անհնար էր, վարպետի խնդրանքը չկատարել՝ նույնպես։

Դերասանի ճանաչումը շշմեցնող էր, անծանոթ մարդկանց՝ որևէ կերպ նրան ծառայություն մատուցելու ցանկությունը՝ հսկայական։ Մոսկվայի՝ վրացական խոհանոցով ռեստորաններից մեկի սրահում, որտեղ նրանք պատրաստվում էին խաշ ուտել սպասքապահարանի վրա մի կոնյակի ոչ սովորական շիշ էչ դրված։

-Հայկակա՞ն է,-հարցնում է Ջիգարխանյանը մատուցողին։

Իսպանական։ Նույնպես շատ լավն է,-պատասխանում է մատուցողը։

Չեմ հավատում,-Ստանիսլավսկու ոճով ասում է արտիստը։

Երբ ռեստորանից դուրս էին գալիս, մատուցողը Ջիգարխանյանին փաթեթ է փոխանցում։

Սա ի՞նչ է։

Կոնյակ։ Մեր անձնակազմից։

Իսպանակա՞ն,-հարցնում է Ջիգարխանյանը։

Հայկական,-հավատացնում են մեծ արտիստին։

Սերգեյ Բաբլումյանի հոդվածից։