«Չեմ հիշում, թե ինչ գործիք էր, ում արտադրանքն էր, բայց շատ լավն էր»․ ինչպե՞ս փոքրիկ մաեստրոն Հայաստանում հայտնաբերեց դաշնամուրը

Երբ Մանսուրյանները Բեյրութից տեղափոխվել են բոլորովին նոր աշխարհ՝ հետպատերազմական Արթիկ, որը կառուցել են Շիրակի քարտաշները,, փոքրիկ մաեստրոն բանվորական ակումբում հանկարծ գերմանական գործիք է հայտնաբում։ Այդ գործիքից չի կարողացում կտրվել պատանեկության տարիներին և հենց դրա դիմաց է սովորում նոտաներն ու երաժշտության տեսությունը։

«Չեմ հիշում, թե ինչ գործիք էր, ում արտադրանքն էր, բայց շատ լավն էր։ Յոթանասուն տարի առաջ էր՝ 50-ականների սկզբին։ Հիմա հետքն էլ չկա։ Ցավով պետք է ասեմ, որ մեր մարզերում, լինի դա երաժշտական դպրոց, ակումբ կամ համերգասրահ, գործիքները շատ վատ վիճակում են։ Երբեմն՝ զարմանալիորեն վատ»,-ասում է կոմպոզիտորը։

Մանսուրյանը բնականորեն կապված է հայկական, այդ թվում՝ եկեղեցական երաժշտության հետ։ Նա նախկին ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության ռահվիրաներից մեկն է։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։ Մանսուրյանի ստեղծագործությունները տարբերվում են իրենց արտահայտիչ մեղեդիներով և բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով։ Արամ Գարեգինյանի հոդվածից։