Մանսուրյանի երիտասարդության գաղտնիքը․ մաեստրոն մոռացել էր համերգը ու սկսել ստեղծագործել հենց այդ ժամանակ․ բոլորը նրան էին սպասում

Ներկայացնում ենք Տիգրան Մանսուրյանի կյանքից մի հետաքրքիր պատմություն։ Մաեստրոն հիշում է` Ավստրիայում՝ Կրեմս-ան-դեր-Դոնաու քաղաքում, պետք է համերգ տային տեղի եկեղեցիներից մեկում։

Հատուկ նրա համար ռոյալ էին բերել, որի դիմաց նստելուն պես նա ամեն ինչ մոռացավ ու սկսեց ստեղծագործել։ Փորձն ընդհատվեց, գործընկերները երկար սպասում էին, իսկ Մանսուրյանը, մոռանալով, թե ինչ է կատարվում շուրջը, սկսեց նոր ստեղծագործություն գրել։

«Ի վերջո, իհարկե, փորձն էլ, համերգն էլ տեղի ունեցան, բայց ես համերգի կազմակերպիչներին խնդրեցի, որ ռոյալը ևս մի քանի օր թողնեն։ Գործիքն ինքը ծնեց այն ստեղծագործությունը, որ ես գրեցի այն ժամանակ»,-հիշում է կոմպոզիտորը։ Հենց այստեղից էլ, ամենայն հավանականությամբ, բխում է նրա զարմանալի երիտասարդության գաղտնիքը։ Արամ Գարեգինյանի հոդվածից։