Ինչպե՞ս շարքից դուրս եկավ «կառավարական» մեքենան հունգարացի պաշտոնյաներին Սևան տանելու ճանապարհին․ զավեշտալի պատմություն

Ձեզ ենք ներկայացնում մի հետաքրքիր պատմություն, որը պատահեց երևանյան շոգ ամռանը։ Հունգարացի բարձրաստիճան ղեկավար Լասլո Մարոտիին և նրա կնոջը Սևան տանող ճանապարհի առաջին իսկ կիլոմետրերին «կառավարական» կոչվող մեքենան շարքից դուրս եկավ։

«Չայկայի» ուժերը չհերիքեցին վերընթաց ճանապարհին և այն կանգ առավ այն տարիներին շատ սիրված «Чайный домик»-ի՝ հայտնի «Չայնիի» մոտ, և դա կարելի էր հաջողություն համարել, բայց բարձրաստիճան հյուրը միամիտներից չէր։

Ավարտելով Մոսկվայի բոլոր հնարավոր բուհերը, ընկեր Մարոտին ոչ միայն վարժ խոսում էր ռուսերեն, այլև գիտեր ԽՍՀՄ-ի տեխնիկական խնդիրների մասին,  ինչի հետևանքով տեխնիկական կանգառը որպես ծրագրային թեյախմություն ներկայացնելու փորձը բավականաչափ ծիծաղելի թվաց։

Իրավիճակը փրկեց «Չայնիի» տերը։ Ընկեր Մարոտիին և նրա հիացած տիկնոջը նա ցուցադրեց, թե ինչպես են սովորական հայ մարդիկ դիմավորում հունգարացիներին, երբ վերջիններս ԽՄԿԿ-ի եղբայրական կուսակցության Քաղբյուրոյի անդամ են։  Ու այսպես հարցը լուծվեց։ Իրենց պարտքը կատարած «Չայկա»-ներն այսօր Հայաստանում և այլ երկրներում բացառիկ ավտոմեքենաներ հավաքողների հավաքածուներում հազվագյուտ օրինակներ են։ Սերգեյ Բաբլումյանի հոդվածից։