Այս ՀԱՅԸ կարողացավ ԲԱՔՎՈՒՄ բացել հայկական Հայ երաժշտական թատրոն․ ՆԱ արժանացել է Ադրբեջանի արվեստի վաստակավոր գործչի կոչման․

Բեմադրիչ, բեմանկարիչ ՄՈՒՇԵՂ ՍԱՂՅԱՆ ծնվել է Բաքվում։ 1923թ. ավարտել է տեղի բարձրագույն գեղարվեստական դպրոցը։ Բեմանկարչական գործունեությունն սկսել է Բաքվի Սատիր-Ագիտ թատրոնում, ռեժիսորականը՝ Բաքվի հայկական թատրոնում, ուր տարբեր տարիներ եղել է գլխավոր ռեժիսոր ու նկարիչ: Բեմադրել է Ե.Չարենցի «Կապկազ թամաշա», Դ.Դեմիրճյանի  «Քաջ Նազար»,  Ա.Շիրվանզադեի  «Մորգանի խնամին», Պոգոդինի «Տեմպ», Վ.Վաղարշյանի  «Օղակում», Ջաբարլիի «1905 թվականին» և այլն ներայացումներ։

1928թ. Բաքվում կազմակերպել է Հայ երաժշտական թատրոն, կոնսերվատորիայի սաների ուժերով բեմադրել «Գիքոր», «Անուշ» (Ըստ Հ.Թումանյանի) և այլն։ 1930-ական թվականներին ձևավորումներ է կատարել նաև Ախունդովի անվան օպերային (Մագոմաևի «Նարգիզ», Գլիերի «Շահսանամ»), Ազիզբեկովի անվան (Ջաբարլիի «Այդըն», Է.Մամեդխանլիի «Արևելքի առավոտը») թատրոններում։

1941թ-ից եղել է նաև Բաքվի Ս.Վուրղունի անվան ռուսական թատրոնի նկարիչը։ Որպես ռեժիսոր և բեմանկարիչ աշխատել է նաև Սամարղանդում, Գրոզնիում, Ստեփանակերտում և այլուր։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ 1940թ. արժանացել է Ադրբեջանի արվեստի վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Բաքվում: