«Մի հիվանդ, չիմանալով պապիկիս վիճակի մասին, եկել էր նրանց տուն ու որոշել դարպասի վրայով մտնել տուն»․ հուշեր Ցեղասպանույթան ականատեսների կյանքից

Ցեղասպանույթունը փոխեց շատերի կյանքը։ Նրանցից մեկն էլ Ռոզա Խոնդկարյանն ու նրա ամուսինն էր։ Նրանք երկուսն էլ իրենց աչքերով տեսան Ցեղասպանություն կոչվող արհավիրքը, ականատես եղան ողջ դաժանությանը։ Նրանց թոռը՝ Արամայիսը պատմվածք է գրել իր պապի ու տատի մասին։ Որտեղ հատկապես անդրադարձել է զինվորական բժիշկ պապի մարդասիրական, բարի և ազնիվ բնավորությանը:

«Պապիկս վերջին տարիներին մի քանի ինֆարկտ էր տարել և չէր կարողանում աշխատել։ Հենց այդ ժամանակ մի զվարճալի դեպք պատահեց։ Մի հիվանդ, չիմանալով պապիկիս վիճակի մասին, ուժեղ ատամնացավով եկել էր նրանց տուն։ Ուշ երեկո էր։ Սկսել էր թակել դուռը։ Բայց տատիկս, տեսնելով, որ օտար մարդ է դուռը թակողը չէր բացել։

Այդ ժամանակ պապս պառկած էր անկողնում։ Թակողը զգացել էր, որ տանը մարդ կա, բայց դուռը չեն բացում։ Ինքն էլ տառապում էր ուժեղ ատամնացավով, չէր կարող դիմանալ մինչև առավոտ։ Այդ պատճառով որոշել է բարձրանալ դարպասի վրայով և մտնել տուն։ Մտել է տուն, բայց այդ ժամանակ հորեղբայրս դուրս է եկել նրա դիմաց ու բացատրել, որ պապս հիվանդ է։

Այս պատմությունը տատս շատ էր սիրում և ամեն անգամ, երբ խոսում էին պապիկիս մասին, պատմում էր այն։ Ասում էր, թե բալիկս, երանի թե պապիկդ քեզ տեսներ, գիտես քեզ ինչքան կսիրեր, բայց ավաղ․․․»,- հիշում է Արամայիսը։ Նա ասում է, որ տատի պատմությունները լի էին տխրությամբ, բայց դրա մեջ կար նաև մի կաթիլ ուրախություն: Ռոզա Խոնդկարյանն, առողջական խնդիրների պատճառով, կյանքի վերջին տարիներն անցկացրել է անկողնում, նա մահացել է 2015թ-ին։