«Ամբողջ ճանապարհին մեզ ուղեկցում և թուրքերից պաշտպանում էր ռուսական զորքը»․ ականատես հայուհու վկայությունները 1915թ-ից

1915թ. սկսվում են հայերի հանդեպ ճնշումները, որին սկզբում  ոչ Խոնդկարյանները, ոչ էլ իրենց թուրք հարևանները լուրջ չեն վերաբերվում։ Ոչ ոք չէր կարող կանխատեսել, թե ծավալվող իրադարձություններն, ինչ ավարտ կունենան: «Այնուամենայնիվ, մենք դեռևս երկու տարի ապրեցինք Իգդիրում վախի և վատագույնի ակնկալիքով», — պատմել է ականատես-վերապրած Ռոզա Խոնդկարյանը:

Հաջորդում է Իդգիրից հայերին տարհանելու հրամանը: 1917թ. Ռոզայի հայրը իր առևտրի հետ կապված հարցերով  մեկնել էր Թբիլիսի: Ընտանիքին իրերը հավաքել և Իգդիրը լքելու հարցում օգնում է մորեղբայրը` Ավետիսը:

«Ամբողջ ճանապարհին մինչև Հայաստան մեզ ուղեկցում և թուրքերից պահպանում էր ռուսական զորքը: Նրանք թաքուն կերակրում էին մեզ, երբ մեր պահած սնունդը վերաջացավ: Ճանապարհին, չդիմանալով դժվարություններին, մենք ֆուրգոնով էինք տեղափոխվում, մահացավ իմ քույրը` Հերմինեն:

Անցնելով գետի վրայի կամուրջը հասանք սկզբում Էջմիածին, ապա Երևան: Մեզ շատ լավ ընդունեցին Հայաստանում,  ապաստան, երկու սենյակ տվեցին Կոնդում` Ամիրյան փողոցի երկհարկանի տներից մեկում»,- պատմել է տիկին Ռոզան:  Ռոզան մահացել է 2015 թվականին՝ ցեղասպանության 100-րդ տարելիցից մեկ ամիս առաջ։ Տաթևիկ Գրիգորյանի հոդվածից։