Նա հանուն հայերի հրաժարվեց դեսպանի պաշտոնից և լքեց Թուրքիան․ այս մարդու գրքերը մի ամբողջ ապացույց են

Ինչպես հայ ժողովուրդը, այնպես էլ նրա պաշտպան Հենրի Մորգենթաուն մնաց մենակ Օսմանյան բարբարոս կայսրության դեմ պայքարում։ Վուդրո Վիլսոնի կառավարությունն էլ էապես չարձագանքեց սեփական դեսպանի մտահոգություններին ու անհանգստություններին։

Մնում էր հեռանալ այն երկրից, որտեղ այնքան էլ սրտանց ոտք չէր դրել ամերիկյանը դեսպանը։ 1916 թ. Մորգենթաուն հրաժարվում է դեսպանի պաշտոնից և լքում Թուրքիան. նա այդտեղ այլեւս անելիք չուներ… Դրանով, սակայն, Մորգենթաուի մարդասիրական գործունեությունը չի ավարտվում։

Ի թիվս շատ բարեգործությունների՝ նա կազմակերպել է նաև 1923 թ. Զմյուռնիայի կոտորածներից հետո կենդանի մնացած հազարավոր հայերի փրկությունն ու տեղափոխումը։ Բացի դա Մորգենթաուի կարևորագույն ավանդը հայ ժողովրդի կյանքում՝ Մեծ եղեռնի վավերագրումն ու փաստավորումն են, որոնք հրապարակված են նրա մի շարք գրքերում ու հոդվածներում, որտեղ նկարագրված է ողջ ճշմարտությունը։

Հայտնի են նրա` «Հայկական ջարդերի առթիվ», «Ինչու պետք է կործանել Օսմանյան կայսրությունը», «Հայաստանը կանչում է», «Հայերի կոտորածները 1915-ին» հոդվածները, «Հայաստանի ողբերգությունը», «Բոսֆորի գաղտնիքներ. 1913–1916», «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» և այլ գրքեր։ Էլեոնորա Ներսիսյանի հոդվածից։