«Արցախի հաղթանակը ժողովուրդն է կերտել»․ լեգենդար ԿՈՄԱՆԴՈՍԸ

Կոմանդոսի մասին անհնար է չհիշելն ու չխոսելը։ Նա ծնվել է Թբիլիսիում։ Դպրոցն ավարտելուց հետո Տեր-Թադևոսյանը զորակոչվում է բանակ, հետո ընդունվում Սանկտ Պետերբուրգի կապի ռազմական ակադեմիա, որից հետո ծառայության անցնում նախ՝ Գերմանիայում, հետո՝ Աֆղանստանում, Չեխիայում ու Բելառուսում։

Իսկ 1987-ին, ինչպես ինքն է նշել, հայրենիքի կարոտը՝ ռազմարվեստում արդեն կոփված ու կայացած զինվորականին բերում է Հայաստան: Կոմանդոսը նախ ծառայության է անցնում Գյումրիում, հետո՝ Երևանում՝ միաժամանակ դասախոսելով գյուղատնտեսական ինստիտուտում՝ որպես ռազմական ամբիոնի դասընթացակարգի պետ:

Հատկանշական է, որ Տեր-Թադևոսյանը չի մասնակցել Ղարաբաղյան շարժմանը և ջանացել է իր ուսանողներին հեռու պահել զանգվածային ցույցերից՝ ի տարբերություն իր տիկնոջ՝ Հասմիկ Միխայիլովնայի, ով շարժման ամենասկզբից հանուն անկախության պայքարի ամենաակտիվ մասնակիցներից է եղել: Բայց հետո ամեն ինչ փոխվել է։ Անահիտ Չալիկյանի հոդվածից։