Շնորհավոր ծնունդդ ԼԵԳԵՆԴԱՐ ՀԵՐՈՍ․ Այսօր Արկադի Տեր Թադևոսյանի ծնուննդյան օրն է․ նրան բոլորը լեռնային աղվես էին անվանում

Այսօր հերոս, զորահրամանատար Արկադի Տեր Թադևոսյանի ծնուննդյան օրն է։ Լեգենդար հրամանատարը ծնվել է 1939 թ. մայիսի 22-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

Կոմանդոսը ուսանողների ու լրագրողների հետ հանդիպումների ժամանակ հաճախ էր համեստորեն շրջանցում իր մարտական ուղու վերաբերյալ հարցերը՝ հաղթանակի կերտման գործում կարևորելով բացառապես ժողովրդի միասնականությունը, հիշեցնելով Չարենցի հայտնի խոսքերը՝ «Ո՜վ, հա’յ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», և հավելելով՝ «Պատերազմը հաղթում են այն տղաները, ովքեր ինչ-որ նախաձեռնություններ են ցուցաբերում, լուրջ գործ անում: Իսկ հետո այդ բոլորը վերագրվում է մեկ ուրիշին…»:

Նա չի սիրում խոսել նաև այն մասին, թե ինչպես է ստացել Կոմանդոս անունը: Սակայն իր մերձավորների շրջանում մի անգամ անկեղծացել ու պատմել է, որ Կոմանդոս անունով իրեն կնքել են զինակից ընկերները Արցախում՝ որպես առաջնորդ, ում խոսքով շարժվել են գործողութունների ժամանակ:

Տեր-Թադևոսյանին կոչել են նաև Լեռնային աղվես: Այս անունը կապված է մի գործողության հետ, որն իրականացրել են Արցախի լեռնային անտառներում՝ գյուղերը պաշտպանելիս: Պատմում են՝ Կոմանդոսը լեռնային տարածքներում շատ արագ կողմնորոշվելու շնորհիվ կարողացել է տարբեր կողմերից հարվածներ հասցնել թշնամուն, ու վերջիններիս թվացել է, թե սարերում հայկական բազաթիվ ջոկատներ են գործում: Անահիտ Չալիկյանի հոդվածից։