«Ես չեմ կարող շփվել այն մարդկանց հետ, ովքեր կարող են 1 միլիոն մարդու արյուն հեղել»․ Հայերի մեծագույն բարեկամը

«Ես այլևս չեմ կարող շարունակել իմ ամենօրյա հարաբերություններն այն մարդկանց հետ, ովքեր թեպետ սիրալիր են ու բարեկիրթ, բայց կարող են 1 միլիոն մարդու արյուն հեղել». Հենրի Մորգենթաու։

1913-16 թթ. Մորգենթաուն ԱՄՆ դեսպանն էր Օսմանյան կայսրությունում. հենց այդ ժամանակ ամեն ինչ կատարվեց, նա սեփական աչքերով տեսավ հայկական կոտորածները։ Մորգենթաուն չէր հավատում, որ այդ աստիճան բացահայտ, ողջ աշխարհի գիտությամբ ու թողտվությամբ հնարավոր է այնպիսի նախճիր իրականացնել, որպիսին թուրքերն էին անում հայ ժողովրդի հանդեպ։

Ավելին՝ Օսմանյան կայսրությունն օգնություն ու խրախուսական խոսքեր էր ստանում նացիստական Գերմանայի կողմից. նրանք միասին էին անմարդկային փորձեր անում հայ գերիների վրա։ Մորգենթաուն ազդված էր. համատարած անտարբերության մթնոլորտում, այնուամենայնիվ, հավատում էր, որ իր ձայնը տեղ կհասնի ու վճռորոշ նշանակություն կունենա։

Նա հանդիպեց Էնվերի ու Թալեաթի հետ և դառնությամբ ու զայրույթով նետեց նրանց դեմքին. «Մեր ժողովուրդը երբեք չի մոռանա այս ջարդերը»։ Բայց մի՞թե խոսքը կարող էր ազդել թուրք պարագլուխների վրա։ Թալեաթը ցինիկորեն հեգնում էր. «Ի՞նչ կարիք կա խոսելու նրանց մասին։ Մենք լուծել ենք նրանց հարցը։ Ամեն ինչ ավարտված է»։

1915-16 թթ. հայերի զանգվածային տեղահանությունը Մորգենթաուն համարում է մինչ այդ երբևէ չկիրառված թուրքական նոր մեթոդ, որի գաղափարը միանգամայն գերմանական էր։ Էլեոնորա Ներսիսյանի հոդվածից։