ՀԱՅ մեծանուն կոմպոզիտոր, ում աշակերտել են Կոմիտասը, Շարա Տալյանը, Արմեն Տիգրանյանը և այլ ՀԱՅ ՄԵԾԵՐ. հենց ՆՐԱ «Պատարագը» եկեղիցին ընդունեց որպես «հիմն»

Հայ կոմպոզիտոր, խմբավար և մանկավարժ Մակար Եկմալյանն իր ստեղծագործությամբ ու մանկավարժական գործունեությամբ մեծապես նպաստել է ազգային երաժշտական դպրոցի ձևավորմանը. մշակել է հայկական մոնոդիաների (միաձայն երգեցողություն) բազմաձայնման սկզբունքները, հիմնադրել օրատորիա-կանտատի և ռոմանսի ժանրերը։

Ծնվել է Վաղարշապատում, 1874 թվականին նշանակվել է Գևորգյան վարժարանի հայկական ձայնագրության ուսուցիչ, 1878 թվականին ուղարկվել է Պետերբուրգ, 1891 թվականին նշանակվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի երաժշտության դասատու և երգչախմբի ղեկավար։ Այդ երգչախումբն է, որ առաջին անգամ կատարել է հատվածներ նրա մշակած պատարագից, հռչակել անունը։

Մակար Եկմալյանը 1872 թվականին ավարտել է Էջմիածնի ժառանգավորաց վարժարանը։ Նշանավոր երաժշտագետ և կոմպոզիտոր Նիկողայոս Թաշճյանի ղեկավարությամբ 2 տարի վարժվել է հայկական նոտագրությանը, մասնակցել հոգևոր երգերի ձայնագրությանն ու ժողովածուների հրատարակմանը, որոնք ունեն գիտական ու գեղարվեստական մեծ արժեք։ 

1896 թվականին լույս է ընծայել «Երգեցողություն Սրբոյ Պատարագի» պարտիտուրան։ Ներսիսյան դպրոցում և հետագայում նրան աշակերտել են երգիչներ Տիգրան Ներսիսյանը, Արմենակ Շահմուրադյանը, Շարա Տալյանը, Մուշեղ Աղայանը, Արամ Տեր-Հովհաննիսյանը, Անտոն Մայիլյանը, Ազատ Մանուկյանը և ուրիշներ։ Խոշոր դեր է կատարել ժողովրդական երգերի կատարման և մշակման գործում։ Մշակել է մի քանի տասնյակ ազգային և ժողովրդական երգեր։

Դեռևս ուսանողական տարիներին կատարել է ժողովրդական և հոգևոր մեղեդիների խմբերգային մշակումներ։ Նրա ստեղծագործության մեջ առանձնանում է ընդարձակ քնարավիպական «Պատարագը», որը գրված է երգչախմբի համար՝ առանց նվագակցության։ Հետագայում այն բարձր են գնահատել կոմպոզիտորներ Ֆերենց Լիստը, Կամիլ Սեն-Սանսը և ուրիշներ։ Եկմալյանին աշակերտել են Կոմիտասը, Արմենակ Շահմուրադյանը, Շարա Տալյանը, Արմեն Տիգրանյանը և ուրիշներ։

Եկմալյանի անունով Երևանում կոչվել է փողոց։ 1895 թվականին Գևորգ արքեպիսկոպոս Սուրենյանցի (1911-1930 թվականներին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանց) միջնորդությամբ, Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան Հայրիկ) հայրապետական կոնդակով՝ Մ. Եկմալյանի «Պատարագը» պաշտոնապես ընդունել է Հայ եկեղեցին, և սկիզբ է դրվել նրա բազմաձայն կատարմանը։