«Արդեն բազմաթիվ հաջողությունների էր հասել, բայց թողնում է իր փայլուն սպորտային ապագան ու մեկնում ծառայության». մեր ՀԵՐՈՍ Արթուրը ընկավ Քերթ գյուղի համար

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր լույսերից ևս մեկին, ով ընկավ, որ մենք ապրենք. Արթուր Վարդանի Բարսեղյան:

Մեր հերոս Արթուրը ծնվել է 2001 թվականին մայրաքաղաք Երևանում: Սիրելի սպորտը ֆուտբոլն էր, արդեն բազմաթիվ հաջողությունների էր հասել այստեղ: «Ալաշկերտի» նախկին պաշտպանը խաղում էր մինչև 18 տարեկանների հավաքականում: Սակայն Արթուրը կիսատ է թողնում իր բուհական կրթություն ու սպորտային փայլուն ապագան ու մեկնում է ծառայության 2019 թվականաին: Ծառայում էր Ջրականում: Ու սեպտեմբերի 27-ից նա ոստքի է կանգնում ու զինակցիների հետ պաշտպանում հայոց սահմանները:

Սակայն այս դաժան պատերազմը խլում է նաև Արութրի կյանքը, նա զոհվում է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղի մատույցներում թեժ կռվի ժամանակ:

Արութուր Բարսեղյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության», «Գթության մայր», «Տիգրան Մեծ» մեդալներով:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: