«Նոյեմբերի 3-ին տանում են Շուշի ու հերոսի կռիվ տալուց հետո ՆԱ վիրավորվում է հրադադարից ընդամենը 40 րոպե առաջ». ՀԵՐՈՍ Գևորգը այդպես էլ չեկավ գիտակցության

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր լույսերից ևս մեկին, ով ընկավ, որ մենք ապրենք. Գևորգ Լևոնի Հովհաննիսյան:

Մեր հերոս Գևորգը ծնվել է 1991 թվակնաին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում: Նա ընտրել էր հայրենիքը պաշտպանելու սուրբ ու պատասխանատու գործը և 2013 թվականից Սոթքի զորամասում ծառայում էր որպես պայմանագրային: Հմուտ ու նվիրված զինվորկան Գևորգը սեպտեմբերի 27-ից համառ պայքար է մղել ոսոխի դեմ Արտանիշի Քարվաճառի դիրքերում:

Նոյեմբերի 3-ին նրան տեղափոխում են Շուշի, որտեղ նա համառ պայքար է մղում թշնամու դեմ օրեր շարունակ: Սակայն պատերազմը դաժան գտնվեց նաև նար նկատմամբ: Հերոսը մահացու վիրավորվում է հրադադարից ընդամենը 40 րոպե առաջ: Վիրավոր Գևորգին տեղափոխել են հիվանդանոց, սակայն 8 օր տևած պայքարից հետո նա այդեպս էլ չի եկել գիտակցության ու անմահացել է հիվանդանոցում նոյեմբերի 18-ին:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: