«Պատերազմի հենց առաջին օրվանից սնունդ ու զինամթերք է հասցրել տղերքին, բայց պատերազմը նրան էլ չխնայեց». ՀԵՐՈՍ Սարգիսը ընկել է ընկերոջ ու հրամանատարի հետ

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր լույսերից ևս մեկին, ով ընկավ, որ մենք ապրենք. Սարգիս Հովիկի Սրքոյան:

Մեր հերոս Սարգիսը ծնվել է 2001 թվականին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում: Բանակ է զորկաչովել 2020 թվականի հունվարին: Ծառայությունը անցկացնում էր Ջրականի զորամասում: Նվիրված ու պարտաճանաչ զինվորի վառ օրինակ էր, բայց սեպտեբերի 27-ը ազդարարում է 44-օրյա անվերջանալի դժոխքի սկիզբը:

Պատերազմի հենց առաջին օրվանից Սարգիսը որպես վարորդ սնունդ ու զինամթերք է հասցրել զինակից ընկերներին: Քաջի պես կռվել է մինչև վերջին շունչև, սակայն պատերազմը նրա կյանքն էլ չխնայեց: Սարգիսն ընկնում է հոկտեմբերի 10-ին Հադրթութի «Թութակներ» կոչվող տեղամասում՝ հրամանատարի ու զինակցի հետ թեժ պայքար ցույց տալուց հետո:

Հերոսի մարմինը հայտնաբերում են միայն 4 ամիս անց և հողին հանձնում փետրվարի 6-ին:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: