«Կռվել է քաջի պես, բայց այդ օրը ծանր վիրավորվել է ու շուրջ 12 ժամ ստիպված մնացել չեզոք գոտում». ՀԵՐՈՍ Շավարշին գտան միայն 7 ամսվա անհայտությունից հետո

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր լույսերից ևս մեկին, ով ընկավ, որ մենք ապրենք. Շավարշ Արամի Բենյամինյան:

Մեր հերոս Շավարշը ծնվել է Արագածոտնի մարզի Կոշ գյուղում: Զբաղվում էր պրոֆեսիոնալ սպորտով, ըմբշամարտիկ էր, արդեն բազմաթիվ մեդալների էր հասցրել արժանանալ: Նաև Պատանի երկրապահ ակումբի պատվավոր անդամ էր: Արդեն կրտսեր սերժանտի կոչում ուներ:

2019 թվականին ընդունվում է բուh, սակայն կիսատ է թողնում բուհական կրթությունն ու մեկնում ծառայության: Ծառայում էր Ջրականում՝ որպես վարորդ:

Ու սեպտեբբեր 27… սկսվում է անիծված պատերազմը, որը մեզնից պիտի տաներ մեր ամենաթանկերին: Հերոս Շավարշը հենց առաջին օրվանից ելել է մարտի ու կռիվ տվել թշնամու դեմ: Հոկտեմբերի 3-ին ծանր վիրավորվել է ու շուրջ 12 ժամ ստիպված եղել մնալ չեզոք գոտում:

7 ամիս շարունակ նա համարվում էր անհետ կորած: Գուցե հույկ կար, գուցե կարող էր փրկված լինել, բայց բոլոր հույսերը մարում են, Շավարշը զոհվել էր, նրա մարմինը գտնվում է ապրիլի 30-ին միայն:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: