«Հայերն անխնա կոտորվում են, իսկ Միացյալ Նահանգները չի միջամտում, մենք պետք է օգնենք»․ ի՞նչ արեց Մորգենթաուն

Իրեն հուզող հարցերի վերաբերյալ աջակցություն չգտնելով զանազան տերությունների և սեփական իշխանությունների կողմից՝ Մորգենթաուն դիմում է ընկերներին, մասնավորապես` Քլիվլանդ Դոջին գրում է. «Հայերն անխնա կոտորվում են, իսկ Միացյալ Նահանգները չի միջամտում։ Մենք պետք է օգնենք»։

Դոջը, որ ժամանակին օգնություն էր տրամադրել Ստամբուլի ամերիկյան «Ռոբերտ քոլեջին», որտեղ սովորում էին այլազգիներ` հայեր, հույներ, բուլղարացիներ և այլ ազգեր, անմիջապես կազմակերպում է ամերիկացի գործարարների հավաք, որտեղ հիմնադրվում է Մերձավոր Արեւելքի նպաստամատույցը. հավաքված հսկայական գումարը տրամադրվում է տեղահանված հայերի օգնությանը, մի մասն էլ հատկացվում փրկության նավեր վարձակալելուն։

Նպաստամատույցը գործում է մինչ օրս` հօգուտ հայության և տեղահանված այլ համայնքների։ Այժմ դրանով զբաղվում է Քլիվլանդ Դոջի ծոռը` Ջոնսոն Գարետը։ Մորգենթաուն, ինչպես տեսանք, ոչ միայն ինքն էր ակտիվորեն նվիրված մարդասիրական գործունեությանը, այլև դրանում ներգրավում է ընկերներին ու հարազատներին։ Մորգենթաուների տասնյակից ավելի ժառանգներ 2015 թ. ապրիլի 24-ին ժամանեցին Երևան` մասնակցելու Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի արարողությանը։ Էլեոնորա Ներսիսյանի հոդվածից։